38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Էրիկ Յան Զյուր­խե­րի «Թուր­քիա. ժա­մա­նա­կա­կից պատ­մու­թ­յու­նը»՝ հա­յե­րեն

Էրիկ Յան Զյուր­խե­րի «Թուր­քիա. ժա­մա­նա­կա­կից պատ­մու­թ­յու­նը»՝ հա­յե­րեն
10.12.2019 | 02:46
ԵՊՀ-ի արևե­լա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի թյուր­քա­գի­տու­թյան ամ­բիո­նը կազ­մա­կեր­պել էր հո­լան­դա­ցի թուր­քա­գետ Է­րիկ Յան Զյուր­խե­րի «Թուր­քիա. ժա­մա­նա­կա­կից պատ­մու­թյու­նը» գր­քի «Մա­տե­նա­գի­տա­կան ակ­նարկ» է­լեկտ­րո­նա­յին հա­վել­վա­ծի հա­յե­րեն թարգ­մա­նու­թյան շնոր­հան­դե­սը: Նա­խա­ձեռ­նու­թյու­նը ի­րա­կա­նաց­րել են թյուր­քա­գի­տու­թյան ամ­բիո­նի ու­սա­նող­ներ Հով­հա­նա Թո­րո­սյա­նը և Է­լյա Հա­րու­թյու­նյա­նը։ ԵՊՀ արևե­լա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կան ՌՈՒ­ԲԵՆ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԻ կար­ծի­քով՝ սա հե­տաքր­քիր և ու­սա­նո­ղա­կենտ­րոն մի­ջո­ցա­ռում է ոչ միայն ու­սա­նող­նե­րի, այլև թյուր­քա­գի­տու­թյամբ հե­տաքր­քր­վող լայն շր­ջա­նակ­նե­րի հա­մար. «Մի հարց կա, ո­րը միշտ ու­սա­նո­ղու­թյա­նը հե­տաք­րք­րում է՝ որ­տե­ղից գտ­նել անհ­րա­ժեշտ գրա­կա­նու­թյուն թյուր­քա­գի­տա­կան տար­բեր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հա­մար, և որ գր­քերն են հա­մա­պա­տաս­խա­նում գի­տա­կա­նու­թյան և օ­բյեկ­տի­վու­թյան չա­փա­նիշ­նե­րին: Թյուր­քա­գի­տու­թյան աս­պա­րե­զում Է­րիկ Զյուր­խե­րը հա­մար­վում է հե­ղի­նա­կու­թյուն: Նրա գր­քերն ու­նեն դա­սա­կան, ոչ քա­ղա­քա­կան բնույթ»: Թյուր­քա­գի­տու­թյան ամ­բիո­նի դա­սա­խոս ՎԱ­ՐՈՒ­ԺԱՆ ԳԵ­ՂԱ­ՄՅԱՆՆ ա­սաց, որ Զյուր­խե­րի դա­սա­կան դար­ձած «Թուր­քիա. ժա­մա­նա­կա­կից պատ­մու­թյու­նը» դա­սա­գիրք է աշ­խար­հի շատ եր­կր­նե­րի բու­հե­րում. «Գր­քում ներ­կա­յաց­ված է Օս­մա­նյան կայս­րու­թյու­նից մինչև մեր օ­րե­րի Թուր­քիա­յի պատ­մու­թյու­նը: Այդ գր­քի հա­մար 2005-ին Զյուր­խե­րը պարգևատր­վել է շքան­շա­նով: ՈՒ­շագ­րավ է, որ 2015-ին Զյուր­խե­րի և Թուր­քիա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը սր­վե­ցին, քա­նի որ հե­ղի­նա­կը, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցին ըն­դա­ռաջ, հան­դես ե­կավ բաց նա­մա­կով. «Ես, որ­պես թյուր­քա­գետ, ո­րը մի քիչ ի­րա­վունք ու­նի խո­սե­լու Թուր­քիա­յի պատ­մու­թյան մա­սին, ա­սում եմ՝ ժա­մա­նակն է, որ Թուր­քիան ճա­նա­չի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը»:
Վա­րու­ժան Գե­ղա­մյա­նը նշեց, որ նա­մա­կը մեծ ի­րա­րան­ցում էր ա­ռա­ջաց­րել ոչ միայն նեղ թյուր­քա­գի­տա­կան հա­մայն­քում, այլև Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյու­նում, ին­չից հե­տո Զյուր­խե­րը Նի­դեր­լանդ­նե­րում Թուր­քիա­յի դես­պա­նա­տուն է գնա­ցել և հանձ­նել վե­րո­հի­շյալ շքան­շա­նը:
Տե­ղին է հի­շա­տա­կել, որ սուլ­թան Աբ­դուլ Ա­զի­զը, տպա­վոր­ված մեծ ծո­վան­կա­րիչ Հով­հան­նես Այ­վա­զովս­կու Ստամ­բու­լը պատ­կե­րող հրա­շա­լի կտավ­նե­րով, ի նշան ե­րախ­տա­գի­տու­թյան, ծո­վան­կար­չին նվեր­ներ և պատ­վո ա­դա­ման­դյա շքան­շան էր հանձ­նել, սա­կայն Աբ­դուլ Հա­մի­դի ի­րա­կա­նաց­րած ջար­դե­րից հե­տո Այ­վա­զովս­կին հա­նեց սուլ­թա­նի շնոր­հած բո­լոր շքան­շան­նե­րը և կա­խեց Ռեքս շան վզից, նա­վա­կով լո­ղաց դե­պի ծո­վի հե­ռու­նե­րը, Ռեք­սի վզից հա­նեց վզ­նո­ցը և զայ­րույ­թով նե­տեց ա­լե­ծուփ ծո­վը։
Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 40091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ